27
суббота,
августа

ՑԱՎԱԼԻ ՓԱՍՏ




Այս անգամ անրադառնալու եմ , այն երևույթներին, որոնք ինձ , և վստահ եմ , որ ձեզնից շատերի համար տհաճ են ,և որոնց մեջ չկա ոչ մի ուսուցողական բան: Խոսքը գնալու է հայ աղջիկների այն մասի մասին , որը`կորցնելով իր մեջ իսկական Հայ աղջկա բնութագիրը , դարձել է այնպիսին , ինչպիսին , ըստ իս ,իրավունք չունի լինել:Նրանց մեջ համարյա ամեն ինչ արժանի է քննադատման : Նրանց վարքի մեջ կան <<ջրիկության>> և անշնորքության որոշակի տարրեր , որոնք չեն սազում աղջիկներին : Շատերը կարող եմ չհամաձայնվել իմ մտքերի հետ ` պատճառաբանելով , որ այդ աղջիկներն ուղղակի կոմպլեքսավորված չեն , ազատամիտ են և պատրաստ են շփում հաստատել շատերի հետ և անել լավ ընկերություն , սակայն իմ կարծիքով նոր ընկերներ ձեռք բերելու շատ ավելի լավ ձևեր կան , քան փողոցում ինչ որ մեկի հետ ծանոթանալը , և ինչ ազատամտության մասին է խոսքը , երբ նրանք պատրաստ են առաջին իսկ պատահած տղայի ձեռքից բռնած գնալ ցանկացած վայր , նրա հետ շփվել այնպես և այնպիսի բառերով , կարծես շատ հին ծանոթներ են :Նրանք իրենց այդպիսի վարքը բացատրում են իրենց`դեպի Եվրոպա ձգտմամբ, սակայն չեն գիտակցում , որ Եվրոպան չի քարոզում անշնորքություն , պարզապես իրենք են ազատամտությունը հենց այդպես հասկանում :
Ցավալին այն է , որ նրանք չեն գիտակցուն , թե ինչպես են աղավաղում մեր ազգի բարոյական բնութագիրը, իսկ մյուս վատ կողմն այն է , որ նրանց նմանները քիչ-քիչ շատանում են : Ես չեմ ցանկանում օրինակներ բերել , որովհետև ասածս ավելի քան ակնառու երևույթների մասին է , իսկ եթե օրինակ եք ուզում , բավական է ընդամենը 30 րոպե քաղաքով շրջելը:Ես չեմ ուզում նրանց ավելի վատ բառերով բնութագրել , սակայն նման կերպ շարունակելով` նրանք հասնում են նաև դրան: Ես համամիտ եմ այն կարծիքին , որ մեր երիտասարդների մի մասը շատ լավն է , սակայն եթե խոսենք ողջ երիտասարդների մասին , ապա այս մարդիկ անհետանում են , իրենց քիչ լինելու պատճառով:
Ես ցանկանում եմ , որ մեր երիտասարդերը , որոնց մեջ նաև ես եմ մտնում, գիտակցեն իրենց քայլերի լրջությունը , որովհետև մենք ենք այս երկրի ժառանգները:






3 comments:

AZAT комментирует...

IROQ SHAT VAT VIJAKUM E GTNVUM MER ERITASARDUTYUN@>NA MANAVAND HIMA ERB DURS ES GALIS EV CHES TARBERUM AXJIKNERIN TXANERIC KAM TXANERIN AXJIKNERIC.AMUSNAKAN EV VOCH AMUSNAKAN ZUYGERIN

Nare-Նարե комментирует...

Այո. ես քո հետ համամիտ եմ ..շատ տխուր փաստ է ,բայց ինչ արած :

abbellonnayanke комментирует...

Best Free Poker in 2021 - DrmCD
If you're 충주 출장마사지 looking for a reliable online 양주 출장샵 poker 화성 출장안마 experience, we've 김제 출장안마 listed the best free poker online sites of 2021! You can trust our 안성 출장샵 professional reviewers

Отправить комментарий