3
понедельник,
октября

ԱՇՈՒՆ ........ՔԱՄԻ...

Աշո~ւն....քա~մի.......անձրև~.......տերևաթա~փ:
Ի~նչ հաճելի է,սիրում եմ այս եղանակը:Աշունը իր էությամբ թախծոտ,տխուր,բայց միժամանակ ուրախ եղանակ է, երբ քամի է լինում ասես տերևները օդում պարում են, ինչի համար են պարում, ինչի համար են ուրախ ,ինչն են տոնում, դա ոչ մեկ չգիտի...տխուր է ...., երբ անձրև է գալիս , այդ ժամանակ մի գուցե աշունը լալիս է,,  ինչի համար,նորից ոչմեկ չգիտի:
Աշունը ես նմանեցնում եմ մարդուն.....Աշո~ւն ..դու մարդու նման չբացահայտված երևույթ ես... Երևու՞յթ ..հետաքրքիր հնչեց,փաստորեն դու և մարդը երևույթ եք......Աշուն, դու և մարդը իրար շատ նման եք,դու քո մեջ պարունակում ես մարդկային բնավորություններ, մարդու նման կարող ես լացել, տխրել,ծիծաղել,կատակել,նեռվայնացնել մարդկանց,հետո հանգստանալ  այդ ամենից, իսկ գի՞տես տարբերությունն ,որն է.....տարբերությունն այն է ,որ այդ ամենը բոլոր մարդիկ են տեսնում և զգում,իսկ երբ մարդիկ են արտասվում, ոչ մեկ չի տեսնում դա...
Երփներանգ գունավորում ունեցող երևույթ...Մի գուցե դու արվեստագետ ես...քանի որ քո մոտ շատ լավ  է ստացվում նկարելը,....վրձինը վերցրած ձեռքդ աջ ու ձախ շարժելով գեղեցիկ նկարներ ես պատկերում...........տերևաթափ....գույնզգույն երանգներ` դեղին , կարմիր,կանաչ ,նարնջագույն....ինչ հաճելի է, ինչ գեղեցիկ է....... 


Մեկ է դու ինձ զարմացրել ես , քո տարաբնույթ բնավորությամբ....Ես քեզ կանվանեմ նաև կատաղած եղանակ, ավելի ճիշտ զայրացած....Քամի..ինչ են արել քեզ ետ խեղճ տերևները, ինչու ես նրանց պոկում ու ցած նետում, գիտեմ զայրացած ես, բայց տերևները մեղք չունեն կարիք չկա. պետք չի.... Աշուն ,դու մտորումների եղանակ ես,դու ստիպում ես մարդկնց մտածել, և խորանալ իրենց մտքերի մեջ և դուրս չգալ...Դու այս կյանքի պես դաժան ես, միշտ տանջում ես մարդկանց,չես խղճում, քո մռայլ եղանակը կարող է ազդել մարդկանց տրամադրության վրա, դրա համար պետք է մի քիչ պարզ և ուրախ լինես,որպեսզի մարդկանց տրամադրությունն եղածից էլ չվատանա...

5 comments:

Նանի комментирует...

լավ է ասված. աշունը և մարդը շատ նման են. և ընդհանրապես բոլոր եղանակները.

Nare-Նարե комментирует...

Այո,իհարկե, ես աշունն ավելի շատ եմ նմանեցնում մարդուն, քան մյուս եղանակները:

Նանի комментирует...

էտ արդեն քո մտածելակերպն ա. բայց ես ուրիշ բան եմ կարծում ;Ճ

Nare-Նարե комментирует...

դե տարբեր մարդիկ ունեն տարբեր մնածելակերպ :Դ ;Ճ

Նանի комментирует...

բա........

Отправить комментарий